Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ե՛վ «դեղում» է, և՛ «եղում»

Ե՛վ «դեղում» է, և՛ «եղում»
15.12.2017 | 11:57

Սոցիալական դժվարությունները ոչ մի ոլորտ չեն շրջանցում, և երբ խոսում ենք աղքատության ցուցանիշի աճից, չենք կարող անտեսել նաև առողջապահության ոլորտը։ Գաղտնիք չէ, որ այս ոլորտում ևս եղան կադրային կրճատումներ, իսկ գործազուրկ մարդն ավելի խոցելի է։

Որքանով է այս ամենն ազդել առողջապահության ոլորտում աշխատողների վրա։ «Նման վիճակագրություն չի իրականացվում, աղքատության ցուցանիշի վիճակագրությունը ոլորտային չէ։ Ինչ վերաբերում է կադրերի կրճատմանը, ապա, այդ գործընթացին զուգահեռ, իրականացվում է կադրերի վերապատրաստում, մեկ այլ տեղում փորձում ենք նրանց աշխատանքի տեղավորել»,- մեր հարցին ի պատասխան գործադիրի երեկվա նիստից հետո ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ